Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

OSTKRAFT: Հայտնի է ՌԴ ապագա վարչապետը

OSTKRAFT: Հայտնի է ՌԴ ապագա վարչապետը
02.05.2016 | 23:13

Ապրիլին ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, որ աշխատել էր այդ պաշտոնում 11 տարի՝ 2000-ի մայիսի18-ից 2011-ի սեպտեմբերի 26, վերադառնում է իշխանություն: OSTKRAFT վերլուծական կենտրոնը կարծում է, որ Ալեքսեյ Կուդրինի նշանակումը ՌԴ նախագահին առընթեր Տնտեսական խորհրդի փոխնախագահ նվազագույնը մի քանի կարևոր իրադարձություններ է ուրվագծում ՌԴ նոր «ստվերային կառավարության» շուրջ:


1. Ալեքսեյ Կուդրինը լռության երկարատև փուլից հետո գործնականում վերադարձրել է նախկին ազդեցությունը և համակարգային հնարավորությունները: Հիմա Կուդրինը կհավաքի պրոֆեսիոնալների իր թիմը, որ առավելագույնը կես տարի անց կարող է մրցակցել Մեդվեդևի թիմի հետ բոլոր ռազմավարական ուղղություններում:
2. Կուդրինը դառնում է նախագահի վերահսկիչը տնտեսական քաղաքականության վրա կամ «ստվերային» վարչապետ:
3. Կուդրինի առաջադրումը, որքան էլ պարադոքսալ թվա, ևս մեկ վկայություն է, որ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում ընտրական հաջորդ փուլում հենվել հին թիմի վրա:
4. Կուդրինի նշանակումով ստեղծվում են նախադրյալներ Պետդումայի ընտրություններից հետո նոր վարչապետի նշանակման համար: Իսկ կառավարությունը, նույնիսկ Մեդվեդևի ու Դվորկովիչի գլխավորությամբ, կդառնա բացառապես Կուդրինի տնտեսական քաղաքականության իրականացնող:


Հ.Գ. Գուցե ոմանք հիշում են՝ ինչպես կառավարությունից հեռացավ Ալեքսեյ Կուդրինը: Երբ հակառակվեց կառավարության նիստում Դմիտրի Մեդվեդևին և վարչապետը հարցը դրեց՝ կամ ես, կամ նա: Իհարկե, դա նրա հրաժարականի ցուցադրական կողմն էր, իրական պատճառը շատ ավելի խորքային էր՝ Ռուսաստանում պարբերաբար գլուխ են բարձրացնում տնտեսության իրական դիվերսիֆիկացիան, նավթից ու գազից կախվածության նվազում պահանջող բարեփոխիչները, բայց դրանք հաջողությամբ հետ է մղում կլանային օլիգարխիկ համակարգը, որը ոչինչ չի ուզում փոխել միանգամայն հասկանալի պատճառներով՝ ո՞վ կհրաժարվի իշխանությունից ու հեշտ փողերից: Տնտեսական պատժամիջոցներն ու նավթի գնանկումն են վերադարձնում Ալեքսեյ Կուդրինին իշխանություն, երբ լիովին ձախողվել է Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ